Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Թրամփի շրջադարձային քաղաքականությունն ու նոր աշխարհի ձևավորումը

Թրամփի շրջադարձային քաղաքականությունն ու նոր աշխարհի ձևավորումը
21.01.2026 | 14:06

Նախորդ գրառումներում մի քանի անգամ նշել եմ, որ լրիվ համամիտ եմ այն քաղաքագիտական մոտեցումներին, որոնք նոր աշխարհակարգի ձևավորումը կապում են ԱՄՆ-ի նախագահ Թրամփի շրջադարձային քաղաքականության հետ: Արդյունքում՝ «Հավաքական Արևմուտք» հասկացությունը մնում է անցյալում: Փոխարենը՝ Վաշինգտոնի նոր հանրապետական վարչակազմը Ռուսաստանն ու Չինաստանը դիտարկում է որպես աշխարհը ազդեցության և շահերի գոտիների բաժանելու իր գործընկերներ:

Այսօր կարդացի մեզ շատ ծանոթ Թոմաս դե Վալի հոդվածը Թրամփի կողմից Մոնրոյի դոկտրինի վերակենդանացման մասին: Այստեղ մի հիշարժան վկայություն կա Թրամփի դեռևս առաջին նախագահության շրջանի մասին: Նա գրում է. «Հայտնի գիտնական Ֆիոնա Հիլը, որը Թրամփի առաջին վարչակազմում աշխատել է որպես խորհրդական, ասում է, որ իր ճանաչած նախագահը երազում էր ապրել այնպիսի աշխարհում, որտեղ կարող էր նստել մի սենյակում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ և բաժանել աշխարհը վերահսկողության գոտիների։ Վաշինգտոնը, ենթադրաբար, կստանար վերահսկողություն Ամերիկաների նկատմամբ, մինչդեռ Մոսկվան և Պեկինը կստանային իշխանություն համապատասխանաբար Արևելյան Եվրոպայում և Ասիայում»։

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ